s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

ζώνη zona, cingulum Կապ միջաց ի վերայ պարեգօտի. կամար. զունար.

Գօտի կտաւի, մաշկեղէն։ Չուան գօտի։ Ոչ լուծցեն զգօտիս ի միջոյ իւրեանց։ Ցից լինիցի զգօտւոյ քումմէ։ Եղիցին գօտիք ձեր պնդեալ ընդ մէջս.եւ այլն։

Գօտին՝ արիութեան եւ քաջութեան նշան է. (Վրք. հց. ՟Բ։)

Խրատիմք դարձեալ գօտեաւն ո՛չ ըստ անբանիցն անկապ ունել զմէջս առ ի ցանկութիւն. (Շ. մտթ.։)

Սանձք եւ գօտիք ամենայն արծաթեղէն ոսկեբեւեռք. (Բրս. առ ընչեղս.։)

Միով գօտեաւ ճշմարտութեան պնդեցին զմէջս. (Եղիշ. ՟Գ։)

ԳՕՏԻ. Կամար երկնից պէսպէս. պարունակ. շրջանակ.

Գիտել, եթէ արեգակն յորու՛մ գօտւոջ է, եւ գօտիք են այսոքիկ. հրատ, արեգակն, լուսաբերն, փայլածու, լուսինն, երեւակ, լուսնթագ. (Տօմար.։)

Բազում երկինս ասէին ըստ թուոյ մոլորակաց զգօտիսդ. (Վրդն. օրին.։)

Շարժումն նոցա (մոլորակաց) մերձ առ մեր գօտիդ է. (Փիլ. ել.։)

Յերկաքանչիւր գօտիսն ... Զանցանիւր գօտիսն. (Խոր. ՟Գ. 62։)

Լուսինն բերի յիւրում գօտւոջն. նոյնպէս եւ այլք ի մոլորակաց. (Շիր.։) cf. ԱՅՐԵՑԱԾ, (գօտի)։

ԳՕՏԻ. Աղեղն երկնից. ծիածան.

Վասն տէրունեան գօտւոյ։ Աղեղն՝ որ ի յերկինս երեւի, ծիածան կոչի. զոր առաջին իմաստասէրքն աստուածակամար կոչեն. յոյժ անմիտքն՝ գօտի աստուածական. (Տօմար.։)

Տիրական գօտի կոչեցեալն շուրջ զարեգակամբն երեւեցաւ զօրն ամենայն. (Մարթին.։) cf. ԱՐԱՄԱԶԴԱՅ ԳՕՏԻ։

ԳՕՏԻ. Շրջապատ կամ շարունակութիւն լերին. եւ Կամարաձեւ ճեմելիք յապարանս.

Աղմուկ մեծ լեալ ի գօտիս մեծի լերինն կաւկասու յաշխարհին բուլղարաց. (Խոր. ՟Բ. 8։)

Ճեմելով գնաց ի գօտի ապարանիցն. (Ճ. ՟Ա.։)

ԳՕՏԻ ԱԾԵԼ. ζωννύω cingo, περιζώννυω, περιζώννυμι circumcingo, accingo Գօտեւորիլ, եւ Գօտեւորել. գօտի կապել ինքեան կամ այլում, եւ կազմ լինել ի գործ. գօտի կապել.

Գօտի ածեալ հաստութեամբ ընդ մէջ իւր։ Որպէս գօտի որ ածի հանապազ ընդ մէջ։ Գօտի ընդ մէջ ածցէ, Գօտի ածեալ պաշտեա՛ զիս։ Անձամբ անձին գօտի ածէիր։ Ա՛ծ զգօտի քո. եւ այլն. (Առակ. ՟Լ՟Ա. 17։ Սղ. ճը. 19։ Ղկ. ՟Ժ՟Բ. 37։ ՟Ժ՟Է. 8։ Յհ. ՟Ի՟Ա. 18։ Գծ. ՟Ժ՟Բ. 8։)

Ածել զողջախոհութեան գօտի, եւ ամփոփել եւ զսպել զմեզ յերկրաւորացս. (Տօնակ.։)

• (-ւոյ, -եաւ) «մէջքի գօտի, միջկապ» ՍԳր. Եղիշ., «երկնքի՝ աստղաբաշխական բաժանմունքները» Խոր. Շիր. Փիլ. ել., «ծիա-ծան, ծիրանի գօտի» Տօմար. Մարթին., «լեռ-նաշղթայ» Խոր. բ. 8, «պալատի մէջ ճեմելիք» Ճառընտ. ածանցման մէջ մտնում է գօտի, գօտե-, գօտէ-, գօտև-և գօտել-ձևերով այսպէս՝ գօտիածու Դ. թագ. գ. 21, գօտէ-մարտիլ Ոսկ. յհ. ա. 31, գօտեպինդ Խոսր. Շնորհ. թղթ., գօտէկռիւ Ոսկ. ի կոյսն. Զքր կթ. Մագ., գօտելոյծ Լմբ. պտրգ. Զքր. սարկ, Ա. 28, գօտևոր Ոսկ. մ. ա. 10, գօտևած Ոսկ. ա. տիմ. ը, ընդգօտել «միասին կապել» ԱԲ, համագօտի Շիր., շրջագօտիլ Ճառընտ.. քա-ջագօտի Ոսկ. յհ. բ. 8, գօտելած Վրք. հց.. գօտելարձակ Վստկ. 161 (վերջին երկուսի մէջ լտառը պէտք չէ համարել գրչագրական սխալ, բռովհետև նոյն ձայնը ունինք նաև գւռ. գօտե-լարձակ և գօտելակապ բառերի մէջ)։

• = Բարդուած է ըստ իս գաւ+տի բառերից երկրորդն է տի «կապ», որ հնխ. dē-«կա-պել» արմատից է (տե՛ս տի) և գտնւում է նաև սամետի, կալոտի, ոռտէն, վզտա (<վզտի), կամնտայ, բերանտայ «բերանա-կապ արջառոց ի կասուլն, առ չուտելոյ զցո-րեան» (Քաջունի, հտ. Գ. էջ 36), լամտա «չուանեայ կանթ կողովոց» (Քաջունի. հտ. Դ 88) բառերի մէջ. անծանոթ է գաւ, որ պիտի նշանակէր «մէջք». հմմտ. գւռ. մէջկապ «գօ-տի»։-Աճ.

• Böttich. Horae Aram. 42, 102 պհլ. kostik «գօտի» բառի հետ։ Lag. Ge-sam. Abhd. 210 փնտրում է եբր. [hebrew word] = պարեզօտ բառի մէջ։ Տէրվ. Altarm. 79 գոթ. vasdi «զգեստ», լն. գւռ. γαστία

• տի և ագուցանել կցում է պրս. cátն «ծածկոց», cádar «վերարկու» բառերին (իմա՛ čātə, čadra)։ Տէրվ. Նախայ. 102 զգեստ և զգենուլ ձևերի հետ սան-vas, գոթ. vasjan, լատ. vestire, յն. ἐσϑέω ևն։ Հիւնք. արաբ. թավիս, թավս «աղեղն, կամար, գօտի»։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 126 փարս. [arabic word] kušti «գօտի» բառից։ Պատահական նմանու-թիւն ունի արչ. kotol «գոտի»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. գ'օտի, Ննխ. Պլ. գօդի, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ. գ'օդի, Ռ. քօդի, Հմշ. կօղի, Հճ. գ'ուդի, Ասլ. գ'էօդի, Ղրբ. կէօ՛տէ, Չթ. գ'ուդը՝.-խ ձայնով՝ Ջղ. գ'ոխտի, Ազլ. գ'ա՛խտի (ինչպէս ունինք եօթը>օխտը).--իկ մասնիկով՝ Տփ. գօ՛դիկ, Երև. գ'օդիկ. Շմ. գէօտիգ՝։-Նոր բառեր են՝ գօտեկախ, գօտետեղ, գօտկատեղ (սրա հին վկայութիւնն ունի Օգոստ. բաջ. 13՝ մինչև ի գոտկայ տե-ղըն), գօտկածալ, գօտնափաթ, գոտկաւոր, գօտկափայտ, գօտկակոխ, ոռագօտի. եր-կայնգօտի «ծիածան» (=էնկ. էրգանգուդի). հմմտ. յատկապէս գօտելարձակ Բլ. Զթ. և գօտելկապ Բս.։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անգօտի

Գօտիածու, աց

Միագօտի

Ոսկեգօտի

Պարագօտիմ

Պարեգօտիկ, տկունք

Պարեգօտիմ

Քաջագօտի, տւոյ

Voir tout